18:01  ,  13 օգոստոսի, 2012

Գագիկ Ծառուկյանի խոստացած մեկ միլիոն դոլարը դարձյալ մնաց «անտեր»

Հայ օլիմպիականների մեծ մասն արդեն վերադարձել է Լոնդոնից։ Սակայն երեք մեդալակիների գլխավորությամբ թիմը  «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի վաղը երեկոյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, Լոնդոնի օլիմպիական չեմպիոնը պետք է ստանար 20 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը`  15 միլիոն դրամ, բրոնզե մեդալակիրը`  10 միլիոն դրամ պարգեւավճար:

Բացի այդ, պարգեւավճարներ է նախատեսել նաեւ ՀԱՕԿ-ը: Ոսկե մեդալակիրը պետք է ստանար 40 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը` 30 միլիոն, իսկ բրոնզը`  20 միլիոն դրամ պարգեւավճարներ: Մարզիչները կստանան նշված գումարի 50 տոկոսը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ միլիոն դոլար էր խոստացել ոսկե մեդալակրին: Սակայն խոստացված գումարը այս տարի էլ «չգտավ» իր հասցեատիրոջը։

Այսպիսով, Լոնդոնի Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կառավարությունից կպարգեւատրվի 15 միլիոն դրամով, ՀԱՕԿ-ից` 30 միլիոն դրամ պարգեւավճարով: Բրոնզե մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 10-ական միլիոն դրամ կառավարությունից, 20-ական միլիոն դրամ ՀԱՕԿ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով