Հայ օլիմպիականների մեծ մասն արդեն վերադարձել է Լոնդոնից։ Սակայն երեք մեդալակիների գլխավորությամբ թիմը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի վաղը երեկոյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, Լոնդոնի օլիմպիական չեմպիոնը պետք է ստանար 20 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը` 15 միլիոն դրամ, բրոնզե մեդալակիրը` 10 միլիոն դրամ պարգեւավճար:
Բացի այդ, պարգեւավճարներ է նախատեսել նաեւ ՀԱՕԿ-ը: Ոսկե մեդալակիրը պետք է ստանար 40 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը` 30 միլիոն, իսկ բրոնզը` 20 միլիոն դրամ պարգեւավճարներ: Մարզիչները կստանան նշված գումարի 50 տոկոսը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ միլիոն դոլար էր խոստացել ոսկե մեդալակրին: Սակայն խոստացված գումարը այս տարի էլ «չգտավ» իր հասցեատիրոջը։
Այսպիսով, Լոնդոնի Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կառավարությունից կպարգեւատրվի 15 միլիոն դրամով, ՀԱՕԿ-ից` 30 միլիոն դրամ պարգեւավճարով: Բրոնզե մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 10-ական միլիոն դրամ կառավարությունից, 20-ական միլիոն դրամ ՀԱՕԿ-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի