16:45  ,  6 նոյեմբերի, 2018

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն հրավիրվել է Հաիթիի հավաքական

Վանաձորի «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն հրավիրվել է ֆուտբոլի Հաիթիի ազգային հավաքական, որը պատրաստվում է Նիկարագուայի (նոյեմբերի 17-ին) եւ Սան Սալվադորի (նոյեմբերի 20-ին) դեմ հանդիպումներին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Ջոնել Դեսիրեն դարձել է 8 գոլի հեղինակ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում