12:05  +04,  13 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Վերջին օրվա լավագույն դրվագները

Ֆրանսիական Sport24 կայքը ներկայացրել է 30-րդ Օլիմպիական խաղերի վերջին օրվա լավագույն դրվագները:

Օգոստոսի 12-ին վիճարկված 15 տիտղոսներից երեքը նվաճեց Ռուսաստանը, երկուսն՝ ԱՄՆ-ն։ Մեկական ոսկե մեդալ նվաճեցին Ղազախստանի, Ուգանդայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Կուբայի, Խորվաթիայի, Լիտվայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի եւ Չեխիայի ներկայացուցիչները։

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը Արսեն Ջուլֆալակյանի արծաթե, Արթուր Ալեքսանյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի բրոնզե մեդալների շնորհիվ գրավեց 60-րդ տեղը։ Չորս տարի առաջ Պեկինի 29-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը Յուրի Պատրիկեեւի, Ռոման Ամոյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Գեւորգ Դավթյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Հրաչիկ Ջավախյանի բրոնզե մեդալների շնորհիվ 80-րդն էր։ 

Առաջատար տասնյակում դարձյալ առաջին տեղ վերադարձավ ԱՄՆ-ն՝ 46 ոսկե, 29-ական արծաթե եւ բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 36, 37, 36)։ Չինաստանը Պեկինում գրանցած աննախեդ տրիումֆը կրկնել չկարողացավ եւ Լոնդոնում գրավեց երկրորդ տեղը՝ 38 ոսկե, 27 արծաթե, 22 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 51, 21, 28)։ Լոնդոն-2012-ի ամենանշանակալից իրադարձությունը Ռուսաստանի չորրորդ տեղն է։ Մեծ Բրիտանիան մտավ առաջատար եռյակ, ինչը դարակազմիկ իրադարձություն է համաշխարհային սպորտում։ Մեծ Բրիտանիան տանը նվաճեց 29 ոսկե, 17 արծաթե, 19 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 19, 13, 15)։ Պեկինում երրորդ տեղը գրաված Ռուսաստանն այս անգամ միայն չորրորդն է՝ 24 ոսկե, 25 արծաթե, 33 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 23, 21, 28)։ Լոնդոն-2012-ի լավագույն հնգյակը եզրափակեց Հարավային Կորեան՝ 18 ոսկե, 8 արծաթե, 7 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 13, 10, 8)։ Չորս տարի առաջ հարավկորեացիները 7-րդն էին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ