02:52  ,  13 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Իջեցվեց օլիմպիական դրոշը, մարեց օլիմպիական կրակը (ֆոտո)

Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում իջեցվեց օլիմպիական դրոշը, մարեց օլիմպիական կրակը: 30-րդ Օլիմպիական խաղերը դարձան պատմություն: 10502 մարզիկներ 16 օր պայքարեցին մեդալների 302 հավաքածուների համար: 

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը օլիմպիական դրոշը վերադարձրեց ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որն այն փոխանցեց Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսին: 2016-ին ամառային Օլիմպիական խաղերն առաջին անգամ կանցկացվի Հարավային Ամեիկայում: Տեղի ունեցավ Ռիո-2016-ի շնորհանդեսը ֆուտբոլի արքա Պելեի մասնակցությամբ:

Այնուհետեւ ՄՕԿ-ի նախագահ Ժոկ Ռոգեն շնորհակալություն հայտնեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին կրկնակի օլիմպիական չեմպիոն, լորդ Սեբաստիան Կոեի գլխավորությամբ, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին եւ Խաղերը հայտարարեց փակված: 

Պաշտոնական մասին նախորդեց շքեղ ներկայացումն ու համերգը Ջորջ Մայքլի, Էնի Լենոքսի, Fatboy Slim-ի, Ջեսի Ջեյի, Kaiser Chiefs-ի, Spice Girls-ի, Muse-ի, Queen-ի կիթառահար Բրայան Մեյի, թմբկահար Ռոջեր Թեյլորի մասնակցությամբ: 

Լոնդոնը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը կընդունի Պարալիմպիկ խաղերը:

Ֆոտո` london2012.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով