Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում իջեցվեց օլիմպիական դրոշը, մարեց օլիմպիական կրակը: 30-րդ Օլիմպիական խաղերը դարձան պատմություն: 10502 մարզիկներ 16 օր պայքարեցին մեդալների 302 հավաքածուների համար:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը օլիմպիական դրոշը վերադարձրեց ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որն այն փոխանցեց Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսին: 2016-ին ամառային Օլիմպիական խաղերն առաջին անգամ կանցկացվի Հարավային Ամեիկայում: Տեղի ունեցավ Ռիո-2016-ի շնորհանդեսը ֆուտբոլի արքա Պելեի մասնակցությամբ:
Այնուհետեւ ՄՕԿ-ի նախագահ Ժոկ Ռոգեն շնորհակալություն հայտնեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին կրկնակի օլիմպիական չեմպիոն, լորդ Սեբաստիան Կոեի գլխավորությամբ, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին եւ Խաղերը հայտարարեց փակված:
Պաշտոնական մասին նախորդեց շքեղ ներկայացումն ու համերգը Ջորջ Մայքլի, Էնի Լենոքսի, Fatboy Slim-ի, Ջեսի Ջեյի, Kaiser Chiefs-ի, Spice Girls-ի, Muse-ի, Queen-ի կիթառահար Բրայան Մեյի, թմբկահար Ռոջեր Թեյլորի մասնակցությամբ:
Լոնդոնը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը կընդունի Պարալիմպիկ խաղերը:











Ֆոտո` london2012.com
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի