20:11  ,  12 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Խաղերի նախավերջին տիտղոսը՝ Խորվաթիային

Ջրագնդակի տղամարդկանց Խորվաթիայի հավաքականը նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում խորվաթները 8։6 հաշվով առավելության հասան իտալացիների նկատմամբ։

Բրոնզե մեդալակիր էր դարձել Սերբիան, որը երրորդ տեղի համար խաղում 12։11 հաշվով հաղթել էր Չեռնոգորիային։

30-րդ Օլիմպիական խաղեր
Ջրագնդակ, տղամարդիկ

1. Խորվաթիա
2. Իտալիա
3. Սերբիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով