Բակետբոլի ԱՄՆ-ի հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը:
Եզրափակիչում Պեկինի Օլիմպիական խաղերի հաղթող DreamTeam-ը 107:100 հաշվով առավելության հասավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Իսպանացիներն արժանի դիմադրություն ցույց տվեցին ահեղ մրցակցին եւ, միանշանակ, արժանիորեն նվաճեցին արծաթե մեդալը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր ամերիկացի Կեւին Դյուրանտ, որը հավաքեց 30 միավոր: Իսպանացի Պոու Գազորլն իր թիմին բերեց 24 միավոր:
Բրոնզե մեդալի համար խաղում ռուս բասկետբոլիստները 81:77 հաշվով դժվարին հաղթանակ տարան Արգենտինայի հավաքականի նկատմամբ:
1. ԱՄՆ
2. Իսպանիա
3. Ռուսաստան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի