19:38  ,  27 հոկտեմբերի, 2018

«Բորուսիան» բաց թողեց հաղթանակը, «Բավարիան» մոտեցավ առաջատարին (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մայնցին», իսկ առաջատար Դորտմունդի «Բորուսիան» 2:2 հաշվով ավարտեց Բեռլինի «Հերտայի» դեմ տնային խաղը՝ հաղթանակը բաց թողնելով ավելացված ժամանակում:

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 19 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ արդեն 2 միավոր է հետ Դորտմունդի «Բորուսիայից»:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հերտա»՝ 2:2 (տեսանյութ

Ջադոն Սանչո, 27, 61 – Սալոմոն Կալու, 41, 90+1 (11մ)

«Մայնց» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ

Ժան-Պոլ Բոետիուս, 48 – Լեոն Գորեցկա, 39, Տիագո Ալկանտարա, 62

«Դյուսելդորֆ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:3 (տեսանյութ

Վուտ Վեգորստ, 41 (11մ), Յոսիպ Բրեկալո, 73, Դանիել Գինչեկ, 80

«Հանովեր» - «Աուգսբուրգ»՝ 1:2 (տեսանյութ

Իլհաս Բեդու, 72 – Ռանի Խեդիրա, 8, Ալֆրեդ Ֆինբոգասոն, 63 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում