12:05  ,  27 հոկտեմբերի, 2018

Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել ՀՖՖ-ում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Այդ մասին նախկին ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

Արզումանյանը կղեկավարի ՀՖՖ-ի սկաուտական բաժինը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Արզումանյանը վերջերս էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան, իսկ նրա վերջին ակումբն էր «Արցախը», որի հետ նա պայմանագիր էր կնքել այս ամռանը:

Ռոբերտ Արզումանյանը 2005-2016-ը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 74 հանդիպման եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», դանիական «Ռանդերսում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ-Էներգիայում», ղազախական «Ակտոբեում», Պերմի «Ամկարում» եւ Կարագանդայի «Շախտյորում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում