18:30  ,  12 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Վոլեյբոլիստները հերթական ոսկին են պարգեւում Ռուսաստանին

30-րդ Օլիմպիական խաղերի Վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարն ավարտվեց Ռուսաստանի հավաքականի հաղթանակով:

Եզրափակիչում ռուսները 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարան Բրազիլիայի հավաքականի նկատմամբ: Ընդ որում՝ բրազիլացիները հաղթել էին մեկնարկային երկու սեթերում:

Ռուս վոլեյբոլիստները 1980-ից հետո առաջին անգամ նվաճեցին Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։

Բրոնզե մեդալը նվաճեց Իտալիայի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց բուլղարացիներին:

30-րդ Օլիմպիական խաղեր

Վոլեյբոլ, տղամարդիկ

1. Ռուսաստան

2. Բրազիլիա

3. Իտալիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով