11:55  ,  12 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Դավիթ Սաֆարյանն առանց պայքարի դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների մրցաշարում Դավիթ Սաֆարյանն առանց պայքարի դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը պետք է ուժերը չափեր Եգիպոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդիի հետ, բայց երգիպտացին առաղջական խնդիրների հետեւանքով մրցագորգ դուրս չեկավ: Դավիթ Սաֆարյանի օգտին գրանցվեց տեխնիկական հաղթանակ:

Հայաստանի ներկայացուցիչի հաջորդ մրցակիցը կլինի ղազախ Ակժուրեկ Թանատարովը, որը պայքարից դուրս թողեց ուկրաինացի Անդրեյ Կվյատովսկուն:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով