Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) թվիթերյան էջում անդրադարձել է UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակից հետո Ռուսաստանի նախագահն ընդունել էր դաղստանցի մարզիկին եւ շնորհավորել նրան:
«Հետաքրքիր է, թե ինչ պետք է լինի, որ MMA-ի հայ մարտիկները եւս ուշադրության արժանանան մեր երկրի ղեկավարների կողմից: Մենամարտում ենք 17 տարի եւ դեռ սպասում ենք: Նույնիսկ հասարակ հեռախոսազանգի»,- թվիթերյան էջում գրել է Մուսասին:
Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր սեպտեմբերի 29-ին ամերիկյան Սան Խոսեում՝ նոկաուտով հաղթելով կանադացի Ռորի Մաքդոնալդին:
Հայ մարտիկը Bellator-ի չեմպիոնական գոտին նվաճել էր մայիսին Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում, որում հաղթել էր բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյին:
I wonder how would it be if the Armenian MMA Fighters would get the same welcome treatment from our country leaders? Fighting for 17 years and still waiting! Not even a simple telefoon call.... https://t.co/82zUICaxtL
— Gegard Mousasi (@mousasi_mma) October 12, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի