Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահը դաղստանցի մարտիկին շնորհավորել է Լաս Վեգասում կայացած UFC 229 մրցաշարում իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակի առթիվ, ինչպես նաեւ անդրադարձել մենամարտից հետո տեղի ունեցած սկանդալային իրադարձություններին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Խաբիբի հայրը՝ Աբդուլմանալ Նուրմագոմեդովը:
Այդ մենամարտից հետո Պուտինը զանգել էր Նուրմագոմեդովին եւ շնորհավորել նրան:
Հիշեցնենք, որ 30-ամյա Նուրմագոմեդովը UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին հաղթել էր խեղդող հնարքով: Իռլանդացին հանձնվել էր:
Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:
Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի