Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում ընդունեց Լատվիայի թիմին եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
31-րդ րոպեին աչքի ընկավ 22-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։ Նրան գոլային փոխանցում կատարեց ազգային թիմի ավագ, 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից 75-րդ րոպեին աչքի ընկավ Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը, որը 69-րդ րոպեին էր դուրս եկել փոխարինման՝ նորամուտը նշելով ազգային թիմում (տեսանյութ)։
Նրան գոլային փոխանցում կատարեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» 25-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որը 60-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին («Ակրոն», Ռուսաստան)։
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
Դարպասապահ. Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա)։
Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Խուլիո Բուենո («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան)։
Կիսապաշտպաններ. Կառլոն Հովհաննիսյան («Ակրոն» Տոլյատի, Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Մոսկվա Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։
Հարձակվողներ. Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան («Իրոնի Տվերիա», Իսրայել)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի