22:08  ,  25 սեպտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Վրաստանի թիմը պարտվեց Թբիլիսիում (տեսանյութ)

Ազգերի լիգայի B լիգայի երկրորդ խմբի առաջին տուրում Վրաստանի հավաքականը Թբիլիսիում ընդունեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

65-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ Վրաստանի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան (տեսանյութ)։

Ավելացված 9-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ անգլիական «Ֆուլհեմի» 22-ամյա կիսապաշտպան Շի Չարլզը (տեսանյութ)։

Երկրորդ տուրում Վրաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Ուկրաինայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news