17:30 18 հոկտեմբերի, 2018Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) թվիթերյան էջում անդրադարձել է UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակից հետո Ռուսաստանի նախագահն ընդունել էր դաղստանցի մարզիկին եւ շնորհավորել նրան:
«Հետաքրքիր է, թե ինչ պետք է լինի, որ MMA-ի հայ մարտիկները եւս ուշադրության արժանանան մեր երկրի ղեկավարների կողմից: Մենամարտում ենք 17 տարի եւ դեռ սպասում ենք: Նույնիսկ հասարակ հեռախոսազանգի»,- թվիթերյան էջում գրել է Մուսասին:
Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր սեպտեմբերի 29-ին ամերիկյան Սան Խոսեում՝ նոկաուտով հաղթելով կանադացի Ռորի Մաքդոնալդին:
Հայ մարտիկը Bellator-ի չեմպիոնական գոտին նվաճել էր մայիսին Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում, որում հաղթել էր բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյին:
I wonder how would it be if the Armenian MMA Fighters would get the same welcome treatment from our country leaders? Fighting for 17 years and still waiting! Not even a simple telefoon call.... https://t.co/82zUICaxtL
— Gegard Mousasi (@mousasi_mma) October 12, 2018
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.