Ջամայկայի քառյակը Ուսեյն Բոլթի գլխավորությամբ աշխարհի ռեկորդով նվաճեց տղամարդկանց 4х100 մետր փոխանցումավազքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը՝ երկրորդ Օլիմպիական խաղերն անընդմեջ։ Ուսեյն Բոլթը դարձավ վեցակի օլիմպիական չեմպիոն։ Նա վազեց վերջին 100 մետրում։ Աշխարհի ռեկորդն այժմ հավասար է 36.84 վայրկյանի։ Նախորդ ռեկորդն էր 37.04։
Աթլետիկա, 4х100 մետր փոխանցումավազք
1. Ջամայկա՝ 36.84
2. ԱՄՆ՝ 37.04
3. Տրինիդադ եւ Տոբագո՝ 38.12
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում