17:47  +04,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը պարտվեց իրանցի ըմբիշին

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող 25-ամյա դաղստանցի Հաջիմուրադ Նուրմագոմեդովը գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Էհսան Նասեր Լաշղարի հետ: Առաջին մրցափուլում 1։0 հաշվով հաղթեց իրանցի ըմբիշը։ 3։0 հաշվով Լաշղարին հաղթեց նաեւ երկրորդ մրցափուլում եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Նուրմագոմեդովը կսպասի իրանցի ըմբիշի հետագա ելույթների արդյունքին։ 

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Նուրմագոմեդովը պարտության մատնեց 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, տաջիկ Յուսուպ Աբդուսալոմովին՝ 0:3, 2:0, 2:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ