13:54  ,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Թիավարության մրցումներն ավարտվեցին ռուսների հաղթանակով

Երկտեղանի բայդարկայի տղամարդկանց 200 մետրի մրցաշարով ավարտվեցին 30-րդ Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները:

Այս մրցաձեւում լավագույն արդյունքը ցուցադրեցին ռուսաստանցիներ Յուրի Պոստրիգայն եւ Ալեքսանդր Դյադենկոն, ովքեր նվաճեցին Ռուսաստանի պատվիրակության 16-րդ ոսկե մեդալը Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Բելառուսի ներկայացուցիչներ Ռոման Պետրուշենկոն եւ Վադիմ Մեխաեւը զբաղեցրին երկրորդ տեղը: Բրոնզե մեդալը բաժին հասավ բրիտանացիներ Լիամ Հիտին եւ Ջոն Սկոֆիլդին:

30-րդ Օլիմպիական խաղեր

Թիավարություն, տղամարդիկ

Երկտեղանի բայդարկա, 200 մետր

1. Յուրի Պոստրիգայ / Ալեքսանդր Դյադենկո (Ռուսաստան) - 33.507

2. Ռոման Պետրուշենկո / Վադիմ Մեխաեւ (Բելառուս) - 34.266  

3. Լիամ Հիտ / Ջոն Սկոֆիլդ (Մեծ Բրիտանիա) - 34.421

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս