Խառը մենամարտերի Ռուսաստանի առաջին առաջնությունյան մեկնարկային փուլում քիկբոքսինգի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հակոբ Ստեփանյանի մրցակիցը կլինի Ահմեդ Ալիեւը, հաղորդում է sports.ru-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Սոչիում կայանալիք խառը մենամարտերի Ռուսաստանի անդրանիկ առաջնություն պատվավոր հյուրերի թվում կլինեն Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 60 կգ քաշային ձյուդոիստ Արսեն Գալստյանը եւ ամերիկացի հայտնի դերասան Ստիվեն Սիգալը:
Սպասվում է, որ մրցաշարին ներկա կլինի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Խառը մենամարտերի Ռուսաստանի առաջնությանը կմասնակցեն 40 մարտիկներ: Ռուսաստանի թիմը կգլխավորի օլիմպիական չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի