19:18  ,  9 սեպտեմբերի, 2026

Լապորտան՝ «Բարսելոնայի» գլխավոր նպատակի մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է այս մրցաշրջանում ակումբի գլխավոր մարզական նպատակը։

«Մեր նպատակն է երրորդ անգամ անընդմեջ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Մեր նպատակն է պաշտպանել նաեւ երկրի գավաթակրի տիտղոսը։ Մեր նպատակն է նաեւ հաղթել Սուպերգավաթի մրցաշարում, որպեսզի մրցաշրջանի կեսին հայտարարենք մեր մասին եւ ցույց տանք, որ Լա Լիգայում հաղթանակի համար ենք այստեղ։

Եվ իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ես կասեի, որ Չեմպիոնների լիգան է գլխավոր նպատակը»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 9-ին կընդունի հոլանդական «Ֆեյենորդին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print