20:29  ,  9 սեպտեմբերի, 2026

Էրլինգ Հոլանդը գոլերի քանակով երրորդն է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ

26-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր գոլերի քանակը հասցրել է 167-ի եւ այդ ցուցանիշով երրորդն է անգլական ակումբի պատմության մեջ: Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է պորտուգալական «Պորտուին»։

«Մանչեսթեր Սիթիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Էրլինգ Հոլանդն առաջ է անցել Թոմի Ջոնսոնին (166 գոլ)։

Երկրորդ տեղում է Էրիկ Բրուքը՝ 177 գոլ։

«Մանչեսթեր Սիթիի» ռեկորդակիրը արգենտինացի Սերխիո Ագուերոն է՝ 260 գոլ։

Էրլինգ Հոլանդը 2022 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2034թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print