09:30  ,  11 օգոստոսի, 2012

Ալեքսանդր Կարելին. Չեմ հասկանում՝ ինչ տեղի ունեցավ Միշա Ալոյանի հետ

Միշա Ալոյանը կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել Լոնդոնի Օլիմպիական խաղերում, հայտարարել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Կարելինը:

«Չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ Միշա Ալոյանի հետ: Այդ հարցը պետք է նրա մարզչական շտաբին տալ: Ես լավ գիտեմ Միշային, նա մեր համաքաղաքացին է: Նա շատ լավ է մենամարտում, գրեթե առանց սխալների: Իսկ այսօր պատկերն այլ էր: Ցավում եմ, որ նա մնաց երրորդ տեղում: Միշան կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել: Չեմ հասկանում ինչու այսպես ստացվեց»,- Կարելինի խոսքը փոխանցում է «Gazeta.ru»-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկ Միշա Ալոյանը կիսաեզրափակիչում պարտվեց մոնղոլ Տուգստսոգտ Նյամբայարին: Աշխարհի չեմպիոնը բավարարվեց բրոնզե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով