01:53  ,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արգենտինայի առաջին ոսկե մեդալը

Արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչին նվաճեց Արգենտինայի առաջին ոսկե մեդալը 30-րդ Օլիմպիական խաղերում: Թաեքվոնդոյի տղամարդկանց 80 կգ քաշայինների եզրափակիչում Կրիսմանիչին պարտության մատնեց իսպանացի Նիկոլաս Գարսիա Էմեին:

Բրոնզե մեդալները նվաճեցն բրիտանացի Լատալո Մուհամադը եւ իտալացի Մաուրո Սարմիենտոն:

Հիշեցնենք, որ Մուհամադը հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանին:

30-րդ Օլիմպիական խաղեր

Թաեքվոնդո

Տղամարդիկ, 80 կգ քաշային կարգ

1. Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչ (Արգենտինա)

2. Նիկոլաս Գարսիա Էմե (Իսպանիա)

3. Լատալո Մուհամադ (Մեծ Բրիտանիա)

3. Մաուրո Սարմիենտո (Իտալիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով