00:34  ,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արման Երեմյանը եւս մեդալ չնվաճեց

Թաեքվոնդոյի տղամարդկանց 80 կգ քաշայինների օլիմպիական բրոնզե մեդալի համար մենամարտում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը մենամարտեց բրիտանացի Լուտալո Մուհամադի հետ:

Առաջին մրցափուլում բրիտանացին երեք միավորի հարված կատարեց Երեմյանի գլխին: Հայկական կողմը բողոքարկեց. տեսագրությունը ցույց տվեց, որ հարվածն իսկապես կայացել էր: Այնուհետեւ մեկ միավոր էլ վաստակեց Արման Երեմյանը: Սակայն առաջին մրցափուլում Մուհամադը հաղթեց 4:1 հաշվով:

Երկրորդ մրցափուլի վերջին վայրկյաններին Արման Երեմյանը երկու հզոր հարված բաց թողեց եւ պարտվեց 1:5 հաշվով: 

Երրորդ մրցափուլում վերադարձնել կորցրածը Արման Երեմյանը չկարողացավ, միայն մեկ միավոր ստացավ եւ չնվաճեց բրոնզե մեդալ` 3:9:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արման Երեմյանը մենամարտեց արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչի հետ։

Առաջին մրցափուլում հաշիվը չբացվեց, արդյունավետ հարված չգրանցվեց։ Երկրորդ մրցափուլում արգենտինացի մարզիկը մեկ միավորանոց հարված կատարեց։ Մրցափուլի ավարտին էլ Արման Երեմյանը հարված բաց թողեց՝ 0։2։

Երրորդ մրցափուլում Արման Երեմյանը մեկ միավոր վաստակեց սակայն ավելին անել չկարողացավ եւ հայ մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Քառորդ եզրափակիչում Արման Երեմյանը մենամարտեց հոլանդացի Թոմի Մոլետի հետ։ Առաջին մրցափուլում Երեմյանը հաղթեց 3։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում եւս Երեմյանը  առավելություն ուներ՝ 2։0։ Երրորդ մրցափուլում հոլանդացին կարողացավ հարված կատարել Երեմյանի գլխին։ Մրցափուլն ավարտվեց հոլանդացու հաղթանակով՝ 4։1։ Սակայն Երեմյանը հաղթեց 6։4 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Նախնական գոտեմարտում Արման Երեմյանը 8։4 հաշվով հաղթել էր կանադացի Սեբաստիեն Միշոյին։

Արման Երեմյանը հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին օլիմպիականն է։

Արման Երերմյանը 26 տարեկան է: Նա մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է: 2001-2003թթ. Արմանն արծաթե մեդալներ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: 2005, 2007 եւ 2009թթ. Համաշխարհային ուսանողական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 2008-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2009թ. Իրանում կայացած А կարգի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաղթելով աշխարհի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Բաբակին: Օլիմպիական ուղեգիր նվաճեց հունվարի 29-ին Կազանում կայացած վարկանիշային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով