22:20  ,  10 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Միհրան Ջաբուրյանի քաշային կարգում հաղթեց ռուսաստանցի Ջեմալ Օտարսուլտանովը

Ռուսաստանցի Ջեմալ Օտարսուլտանովը նվաճեց 30-րդ Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց 55 կգ քաշայինների մրցաշարի չեմպիոնի տիտղոսը: Սա Ռուսաստանի պատվիրակության 14-րդ ոսկե մեդալն էր Լոնդոնի Խաղերում:

Եզրափակիչում ռուսաստանցին հաղթեց Վրաստանը ներկայացնող Վլադիմիր Խինչեգաշվիլիին:

Բրոնզե մեդալակիր դարձան հյուսիսկորեացի Կյոնգ Իլ Յոնգը եւ ճապոնացի Սինիջի Յումոտոն:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում էր հանդես գալիս նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը, որը քառորդ եզրափակիչում պարտվեց Սինիջի Յումոտոյին:

30-րդ Օլիմպիական խաղեր

Ազատ ոճի ըմբշամարտ

Տղամարդիկ, 55 կգ

1. Ջեմալ Օտարսուլտանովը (Ռուսաստան)

2. Վլադիմիր Խինչեգաշվիլի (Վրաստան)

3. Կյոնգ Իլ Յոնգ (Հյուսիսային Կորեա)

4. Սինիջի Յումոտո (Ճապոնիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով