Ռուսաստանցի Ջեմալ Օտարսուլտանովը նվաճեց 30-րդ Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց 55 կգ քաշայինների մրցաշարի չեմպիոնի տիտղոսը: Սա Ռուսաստանի պատվիրակության 14-րդ ոսկե մեդալն էր Լոնդոնի Խաղերում:
Եզրափակիչում ռուսաստանցին հաղթեց Վրաստանը ներկայացնող Վլադիմիր Խինչեգաշվիլիին:
Բրոնզե մեդալակիր դարձան հյուսիսկորեացի Կյոնգ Իլ Յոնգը եւ ճապոնացի Սինիջի Յումոտոն:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում էր հանդես գալիս նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը, որը քառորդ եզրափակիչում պարտվեց Սինիջի Յումոտոյին:
1. Ջեմալ Օտարսուլտանովը (Ռուսաստան)
2. Վլադիմիր Խինչեգաշվիլի (Վրաստան)
3. Կյոնգ Իլ Յոնգ (Հյուսիսային Կորեա)
4. Սինիջի Յումոտո (Ճապոնիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի