21:20  +04,  10 օգոստոսի, 2012

Spice Girls-ը կփակի 30-րդ Օլիմպիական խաղերը

Spice Girls բրիտանական խումբը կհավաքվի ամբողջ կազմով եւ կերգի օգոստոսի 12-ին կայանալիք 30-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունում։

Աղջիկներն անտեսել են նախկինում եղած բազմաթիվ տարաձայնությունները եւ ընդունել են կազմակերպիչների առաջարկը։

Փակման արարողությանը կմասնակցի ավելի քան 4 հազար մարդ։ Եզրափակիչ շոուն կոչվում է «Բրիտանական երաժշտության սիմֆոնիա»։ Ռեժիսոր Սթիվեն Դոլդրին կարողացել է միասին հավաքել լեգենդար Փոլ Մաքարթնիին, Բրայան Մեյին, Ջորջ Մայքլին, Էնի Լենոքսին, հաղորդում է The Telegraph-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ