20:10  ,  10 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ռուսաստանը եզրափակիչում է

Վոլեյբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը 30-րդ Օլիմպիական խաղերի եզրափակիչում է։ Ռուսները կիսաեզրափակիչում  3:1 (25:21, 25:15, 23:25, 25:23) հաշվով առավելության հասան բուլղարացիների նկատմամբ։

Եզրափակիչում Ռուսաստանի մրցակիցը կլինի Բրազիլիա – Իտալիա զույգի հաղթողը։

30-րդ Օլիմպիական խաղեր
Վոլեյբոլ, տղամարդիկ
Ռուսաստանի - Բուլղարիա՝  3:1 (25:21, 25:15, 23:25, 25:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով