19:28  ,  10 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արման Երեմյանի ֆանտաստիկ ելույթը

Թաեքվոնդոյի 80 կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը քառորդ եզրափակիչում մենամարտեց հոլանդացի Թոմի Մոլետի հետ։ Առաջին մրցափուլում Երեմյանը հաղթեց 3։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում եւս Երեմյանը  առավելություն ուներ՝ 2։0։ Երրորդ մրցափուլում հոլանդացին կարողացավ հարված կատարել Երեմյանի գլխին։ Մրցափուլն ավարտվեց հոլանդացու հաղթանակով՝ 4։1։ Սակայն Երեմյանը հաղթեց 6։4 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Նախնական գոտեմարտում Արման Երեմյանը 8։4 հաշվով հաղթել էր կանադացի Սեբաստիեն Միշոյին։

Եզրափակիչի ուղեգրի համար Արման Երեմյանը կմենամարտի արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչի եւ Աֆղանստանի ներկայացուցիչ Նեսար Ահմադ Բահավի զույգի հաղթողի հետ։ Այդ մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։45-ին։

Արման Երեմյանը հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին օլիմպիականն է։

Արման Երերմյանը 26 տարեկան է: Նա մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է:
2001-2003թթ. Արմանն արծաթե մեդալներ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: 2005, 2007 եւ 2009թթ. Համաշխարհային ուսանողական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 2008-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2009թ. Իրանում կայացած А կարգի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաղթելով աշխարհի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Բաբակին: Օլիմպիական ուղեգիր նվաճեց հունվարի 29-ին Կազանում կայացած վարկանիշային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով