17:21  ,  10 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Միհրան Ջաբուրյանը պարտվեց ճապոնացուն

Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 55 կգ քաշայինների մրցաշարում ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Քառորդ եզրափակիչում Ջաբուրյանը պարտվեց ճապոնացի Շինիջի Յումոտոյին:

Եթե ճապոնացին դուրս գա եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Միհրան Ջաբուրյանն առավելության էր հասել հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով