Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանը բավարարվեց բրոնզե մեդալով։ Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի 49 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայրապետյանը 3։3, 5։6, 4։4 հաշվով պարտվեց թաիլանդցի Կաեո Պոնգպարյունին։
Երեւանի ժամանակով 23։30-ին ռինգ դուրս կգա նաեւ ռուսաստանցի Միշա Ալոյանը։ 52 կգ քաշայինների կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի մոնղոլ Տուգստսոգտ Նյամբայարը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում