Նորզելանդացիներ Ջո Ալեքսն ու Օլիվյա Պոուրին նվաճեցին Լոնդոնի Օլիմպիական խաղերի առագաստանավային սպորտի կանանց «470» մրցաձեւի չեմպիոնի տիտղոսը:
Բրիտանացիներ Սասկիա Կլարկը եւ Հենան Միլսը դարձան բրոնզե մեդալակիր: Հոլանդիայի ներկայացուցիչներ Լիզա Վերստերհոֆն ու Լոբկե Բերկուտը բավարարվեցին բրոնզով:
1. Ջո Ալեքս / Օլիվյա Պոուրի (Նոր Զելանդիա) - 35
2. Սասկիա Կլարկ / Հենան Միլս (Մեծ Բրիտանիա ) - 51
3. Լիզա Վերստերհոֆ / Լոբկե Բերկուտ (Հոլանդիա) - 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում