14:57  ,  10 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արման Երեմյանի հաղթական մեկնարկը

Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի թաեքվանդոյի տղամարդկանց մինչեւ 80 կգ քաշայինների մրցաշարում:

Հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին օլիմպիականը 1/8 եզրափակիչում 8:4 հաշվով հաղթեց կանադացի Սեբաստիեն Միշոյին՝ 0:2, 6:0, 2:2։

Քառորդ եզրափակիչում Արման Երեմյանի մրցակիցը կլինի հոլանդացի Թոմի Մոլեյը, որը պայքարից դուրս թողեց եգիպտացի Աբդելրահման Ահմեդին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով