Ֆուտբոլի Ճապոնիայի ու Չիլիի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել ճապոնական Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, հայտնում է Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:
Նման որոշում է կայացվել երկրաշարժի հետեւանքները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, ինչպես նաեւ երկրպագուների անվտանգությունն ապահովելու հետ կապված խնդիրների պատճառով:
Հանդիպումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 7-ին Ճապոնիայի Սապորո քաղաքում:
6.7 մագնիտուդ ուժզնությամբ երկրաշարժը նախօրեին տեղի է ունեցել Հակայդո քաղաքում: Վնասվել են մի շարք շինություններ ու ճանապարհներ, իսկ որոշ հատվածներում սողանքներ են առաջացել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:03 , 27 սեպտեմբերի
09:06 , 27 սեպտեմբերի 
01:01 , 27 սեպտեմբերի
00:51 , 27 սեպտեմբերի 
00:42 , 27 սեպտեմբերի
00:09 , 27 սեպտեմբերի
22:19 , 26 սեպտեմբերի
22:13 , 26 սեպտեմբերի 
21:51 , 26 սեպտեմբերի
21:22 , 26 սեպտեմբերի