Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 27-ին կավարտվի Համաշխարհային շախմատային օլիմպիադան։ Վերջին խաղափուլում Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի թիմի հետ։
Երկու թիմերն էլ ունեն 15 միավոր եւ բաժանում են 6-13-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2), հաղթել է Ադրբեջանին (2,5:1,5), պարտվել Ուզբեկստանին (0,5:3,5):
Խորվաթիան հաղթել է Կաբո Վերդեին (4:0), Մալայզիային (4:0), ոչ ոքի (2:2) խաղացել Մոլդովայի հետ, պարտվել է Լիտվային (1:3) ու Կոլումբիային (1:3), հաղթել է Թաիլանդին (3:1), Արաբական Միացյալ Էմիրություններին (3:1), Ֆինլանդիային (4:0), Շվեդիային (2,5:1,5) եւ Բրազիլիային (3,5:0,5):

Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում կմրցի Ուզբեկստանի հետ։
Երկու թիմերն էլ ունեն 15 միավոր եւ բաժանում են 6-13-րդ տեղերը։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել էին Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1), Ադրբեջանին (2,5:1,5) եւ ԱՄՆ-ին (2,5:1,5), պարտվել Չինաստանին (1:3), ոչ ոքի (2:2) խաղացել Հունաստանի հետ։
Ուզբեկստանի թիմը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Էկվադորին (4:0), Ինդոնեզիային (3:1), Արգենտինային (3:1), ոչ ոքի (2:2) խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել է Վրաստանին (0,5:3,5), հաղթել է Սլովենիային (3,5:0,5), Նիդերլանդներին (3:1), պարտվել է Հնդկաստանին (1:3), հաղթել է Պերուին (3,5:0,5):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:03 , 27 սեպտեմբերի
09:06 , 27 սեպտեմբերի 
01:01 , 27 սեպտեմբերի
00:51 , 27 սեպտեմբերի 
00:42 , 27 սեպտեմբերի
00:09 , 27 սեպտեմբերի
22:19 , 26 սեպտեմբերի
22:13 , 26 սեպտեմբերի 
21:51 , 26 սեպտեմբերի
21:22 , 26 սեպտեմբերի