13:25 27 օգոստոսի, 2018Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի անհաջողության պատճառը կարող էր լինել թիմի ներսում տիրող լարված մթնոլորտը:
Bild-ի համաձայն՝ ԱԱ-2018-ի ժամանակ Բունդեսթիմը բաժանված էր եղել 2 ճամբարի: Մի կողմում հայտնվել էին գերմանացիները՝ Թոմաս Մյուլերը, Մատս Հումելսն ու այլք, իսկ մյուս կողմում՝ այլազգի ֆուտբոլիստները, այդ թվում՝ Մեսութ Օզիլը, Ժերոմ Բոատենգը եւ Իլկայ Գյունդոգանը:
Լեգեոնականները գերմանացիներին անվանել են «կարտոֆիլ». այդպես գերմանացիներին անվանում են թուրքերը: Իսկ գերմանացի խաղացողները այազգիներին անվանել են «կանակե». դա գերմաներեն վիրավորական արտահայտություն է այլ երկրների ներկայացուցիչների հասցեին:
Միեւնույն ժամանակ, 2 խմբերն էլ դժգոհ են եղել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովից: Այլազգի ֆուտբոլիստներին դուր չի եկել, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն տեղ չի գտել թիմում, իսկ գերմանացիները դժգոհ էին Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սանդրո Վագների բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը ԱԱ-2018-ին մեկնել էր աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում եւ պատմության մեջ առաջին անգամ չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.