23:16  ,  9 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Օլիմպիական ոսկի՝ աշխարհի ռեկորդով

Քենիացի աթլետ Դավիդ Լեկուտա Ռուդիշան նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի տղամարդկանց 800 մետր վազքատարածության չեմպիոնի տիտղոսը:

Քենիացին գրանցեց 1.40.91 արդյունք՝ սահմանելով աշխարհի ռեկորդ: Բոտսվանայի ներկայացուցիչ Նայջել Էյմոսը նվաճեց արծաթե մեդալը, իսկ եթովպիացի Մոհամեդ Ամենը բավավարվեց բրոնզով:

30-րդ Օլիմպիական խաղեր

Աթլետիկա, տղամարդիկ, 800 մետր

1. Դավիդ Լեկուտա Ռուդիշա (Քենիա) - 1.40.91 (աշխարհի ռեկորդ)

2. Նայջել Էյմոս (Բոտսվանա) 1:41.73            

3. Մոհամեդ Ամեն (Եթովպիա) 1:42.53                

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս