12:48  ,  9 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Գերմանիայի 9-րդ ոսկին

Լոնդոնի Օլիմպիական խաղերի 13-րդ օրվա առաջին ոսկե մեդալը ուղեւորվեց Գերմանիա:

Գերմանացիներ Պետեր Կրետշմերն ու Կուրտ Կուշելան հաղթող ճանաչվեցին երկտեղանի կանոեի տղամարդկանց 1000 մետրի մրցումներում:

Բելառուսի ներկայացուցիչներ Անդրեյ Բոգդանովիչը եւ Ալեքսանդր  Բոգդանովիչը նվաճեցին արծաթե մեդալը, իսկ ռուսական Ալեքսեյ Կորովաշկով – Իլյա Պերվուխին զույգը բավարարվեց բորնզե մեդալով:

30-րդ Օլիմպիական խաղեր
Թիավարություն, տղամարդիկ
Երկտեղանի կանոե, 1000 մետր

1. Պետեր Կրետշմեր / Կուրտ Կուշելա (Գերմանիա) - 3.33,804

2. Անդրեյ Բոգդանովիչ / Ալեքսանդր  Բոգդանովիչ (Բելառուս) - 3.35,206

3. Ալեքսեյ Կորովաշկով / Իլյա Պերվուխին (Ռուսաստան) - 3.36,414

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով