10:52  +04,  9 օգոստոսի, 2012

Անդրեյ Դանկո. Դավիթ Հայրապետյանը հիանալի մենամարտ անցկացրեց

Դավիթ Հայրապետյանը հիանալի մենամարտ անցկացրեց՝ հաղթելով թուրք բռնցքամարտիկին, հայտարարել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փախնախագահ Անդրեյ Դանկոն:

«Դավիթ Հայրապետյանը հիանալի մենամարտ անցկացրեց եւ վստահ հաղթանակ տարավ թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Ինչպես թիմի ավագ, նա հիանալի օրինակ ծառայեց մյուս բռնցքամարտիկներին: Եթե Դավիթն այսպես շարունակի, ապա կհաղթի նաեւ չինացի աշխարհի չեմպիոն Զոու Շիմինգին»,- Դանկոյի խոսքը փոխանցում է «Чемпионат. com»-ը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը 30-րդ Օլիմպիական խաղերի 49 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 19:11 հաշվով պարտության մատնեց թուրք Ֆարհատ Պեհլիվանին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի թաիլանդցի Կաեո Պոնգպրայունի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ