Դավիթ Հայրապետյանը հիանալի մենամարտ անցկացրեց՝ հաղթելով թուրք բռնցքամարտիկին, հայտարարել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փախնախագահ Անդրեյ Դանկոն:
«Դավիթ Հայրապետյանը հիանալի մենամարտ անցկացրեց եւ վստահ հաղթանակ տարավ թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Ինչպես թիմի ավագ, նա հիանալի օրինակ ծառայեց մյուս բռնցքամարտիկներին: Եթե Դավիթն այսպես շարունակի, ապա կհաղթի նաեւ չինացի աշխարհի չեմպիոն Զոու Շիմինգին»,- Դանկոյի խոսքը փոխանցում է «Чемпионат. com»-ը:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը 30-րդ Օլիմպիական խաղերի 49 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 19:11 հաշվով պարտության մատնեց թուրք Ֆարհատ Պեհլիվանին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի թաիլանդցի Կաեո Պոնգպրայունի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի