17:20  ,  10 օգոստոսի, 2018

Առաջին անգամ ֆուտբոլիստը հայկական ակումբից տեղափոխվեց Անգլիայի Պրեմյեր լիգա

Երեւանի «Բանանցի» կիսապաշտպան Կուասի Սիբոն կարիերան կշարունաի Անգլիայի Պրեմյեր լիգայում։ Գանան ներկայացնող 20–ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուոթֆորդ», հաղորդում է հայկական ակումբի կայքը։

Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստը հայկական ակումբից է տեղափոխվում Անգլիայի Պրեմյեր լիգա։

Սիբոն «Բանանցում» մասնակցել է առաջնության եւ գավաթի խաղարկության 24 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով