17:12  +04,  2 օգոստոսի, 2018

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը՝ կարիերան վերսկսելու մասին

Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերսկսել է կարիերան եւ տեւական դադարից հետո մասնակցել մրցաշարի: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Դավիթ Սաֆարյանը, որը օգոստոսի 1-ին նշեց ծննդյան 29-րդ տարեդարձը:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո դու դադար վերցրեցիր, իսկ ավելի ուշ նշեցիր, որ ամեն պահի կարող ես վերադառնալ մեծ սպորտ: Կարելի՞ է քեզ շնորհավորել վերադառնալու առթիվ:

Երեւի, այո: Ես արդեն կատարել եմ առաջին մեկնարկը՝ հուլիսի սկզբնամասում հանդես գալով Թբիլիսիի մրցաշարում: Ցանկանում եմ եւս մի քանի մրցաշար անցկացնել մինչեւ աշխարհի առաջնությունը:

Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիր վերադառնալ, ո՞րն էր պատճառը:

Ես գիտեի, որ ամեն դեպքում սկսելու եմ: Պարզապես հիմա եկավ այն պահը, երբ առաջացավ ցանկություն, բացի այդ, արդեն ժամանակն է: Արդեն մեծ ընդմիջում եմ վերցրել մրցաշարերում:

Ե՞րբ ես սկսե՞լ մարզումները: Որտե՞ղ ես մարզվում եւ ի՞նչ մրցաշարերի ես մտադիր մասնակցել:

Ես երբեք չեմ դադարեցրել մարզումները: Միշտ ձգտել եմ եւ, ինչպես արդեն ասացի, առաջին մրցաշարը Թբիլիսիում էր, որտեղ պարտվեցի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Ո՞ր քաշային կարգում ես հանդես գալու:

Հավանաբար, այս տարի հանդես կգամ 70 կգ քաշային կարգում, սակայն հետո ծրագրում եմ իջնել 65 կգ, որտեղ ավելի լավ եմ զգում ինձ: Հաջորդ տարին ընտրական է Օլիմպիական խաղերի համար, այնպես որ հանդես կգամ 65 կգ քաշային կարգում:

Ե՞րբ է սպասվում քո վերադարձն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական:

Ես արդեն 2 հավաք եմ անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: Այս պահին հավաքի եմ մասնակցում Դաղստանի թիմի հետ:

Աստղիկ Ադամյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ