19:12  ,  8 օգոստոսի, 2012

Միլիարդատեր Քերիմովը կպարգեւատրի Ռուսաստանի օլիմպիական ըմբիշներին

Միլիարդատեր Սուլեյման Քերիմովը կպարգեւատրի Ռուսաստանի օլիմպիական ըմբիշներին։ Նախքան այդ նա թիմի բոլոր մարզիկներին նվիրել է «Անժիի» մարզաշապիկներ, որոնց վրա գրված են ըմբիշների եւ մարզիչների անունները։

Հիշեցնենք, որ Քերիմովը Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է։
Քերիմովը Լոնդոն կժամանի օգոստոսի 11-ին։ Նա կհանդիպի Ռուսաստանի հավաքականի մարզիկների հետ եւ կհայտնի պարգեւավճարների չափը։ 2008թ. Պեկինի օլիմպիական չեմպիոն ըմբիշներին Քերիմովը հանձնել էր 500 հազարական դոլար։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս դրանից քիչ չեն ստանա չեմպիոնները, հաղորդում է allsportinfo-ն։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտում Ռուսաստանի համար ոսկե մեդալ նվաճեցին Ռոման Վլասովն ու Ալան Խուգաեւը։ Բրոնզե մեդալակիր դարձան Մինգիան Սեմյոնովն ու Զաուր Կուրամագոմեդովը։ Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով