22:09  ,  31 հուլիսի, 2018

NEWS.am Sport Live. «Տոբոլի» մարզիչը՝ «Փյունիկից» կրած պարտության մասին

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն հետխաղյա մամուլի ասուլիսում մեկնաբանել է Երեւանի «Փյունիկից» կրած պարտությունը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում հայկական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով