Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը նվաճել է Իտալիայի մայրաքաղաք Հռումում հուլիսի 30-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչի ուղեգիր:
55 կգ քաշային կարգում Մինասյանը 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ընդամենը 33 վայրկյանում 14:4 հաշվով տապալել է թուրք Ահմետ Լիմանին: Հուլիսի 31-ին կայանալիք եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի իտալացի Ջիովանի Ֆրենին:
77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Վահե Պողոսյանը, որը եւս պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ տանելով 2 հաղթանակ (11:6, 6:2): Կիսաեզրափակիչում նա 0:9 հաշվով պարտվել է ռուսաստանցի Եգոր Կադիրովին: Հուլիսի 31-ին Վահե Պողոսյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, իսկ մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
Հուլիսի 30-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի եւս 3 ըմբիշներ: Հրաչյա Պողոսյանը (63 կգ) եւ Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) պարտություն են կրել հաղթանակով մեկնարկելուց հետո, իսկ Դավիթ Հովասափյանը (130 կգ) քառորդ եզրափակիչում մեկնարկել է պարտությամբ: Քանի որ Դավիթ Հովասափյանին հաղթած ռուս ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն է ստացել անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Հուլիսի 31-ին նրա մրցակիցը կլինի բելառուս Արտյոմ Շումսկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեկնել է 9 ըմբիշով: Հուլիսի 31-ին պայքարի մեջ կմտնեն նաեւ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Էրիկ Էլոյանը (82 կգ) Հայաստանը ներկայացուցիչ չունի միայն 97 կգ քաշային կարգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի
15:46 , 17 հոկտեմբերի
15:23 , 17 հոկտեմբերի
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի