23:01 30 հուլիսի, 2018Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը նվաճել է Իտալիայի մայրաքաղաք Հռումում հուլիսի 30-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչի ուղեգիր:
55 կգ քաշային կարգում Մինասյանը 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ընդամենը 33 վայրկյանում 14:4 հաշվով տապալել է թուրք Ահմետ Լիմանին: Հուլիսի 31-ին կայանալիք եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի իտալացի Ջիովանի Ֆրենին:
77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Վահե Պողոսյանը, որը եւս պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ տանելով 2 հաղթանակ (11:6, 6:2): Կիսաեզրափակիչում նա 0:9 հաշվով պարտվել է ռուսաստանցի Եգոր Կադիրովին: Հուլիսի 31-ին Վահե Պողոսյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, իսկ մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
Հուլիսի 30-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի եւս 3 ըմբիշներ: Հրաչյա Պողոսյանը (63 կգ) եւ Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) պարտություն են կրել հաղթանակով մեկնարկելուց հետո, իսկ Դավիթ Հովասափյանը (130 կգ) քառորդ եզրափակիչում մեկնարկել է պարտությամբ: Քանի որ Դավիթ Հովասափյանին հաղթած ռուս ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն է ստացել անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Հուլիսի 31-ին նրա մրցակիցը կլինի բելառուս Արտյոմ Շումսկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեկնել է 9 ըմբիշով: Հուլիսի 31-ին պայքարի մեջ կմտնեն նաեւ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Էրիկ Էլոյանը (82 կգ) Հայաստանը ներկայացուցիչ չունի միայն 97 կգ քաշային կարգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.