15:15 30 հուլիսի, 2018Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն անդրադարձել է Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնության եզրափակիչին: Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ խաղից հետո Մոսկվայում հորդառատ անձրեւ էր:
«Ես կարծես չէի նկատում, որ անձրեւ էր գալիս, քանի դեռ այն չավարտվեց: Իմ սանրվածն ու տեսքն այդ պահին նշանակություն չունեին ինձ համար, քանի որ մտածում էի միայն խաղացողների մասին:
Տեսնելով, որ Լուկա Մոդրիչն աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակով գալիս է ինձ մոտ, նրա աչքերից հասկացա, որ ամեն ինչի պատրաստ էր այլ մրցանակով լինելու համար: Պարզապես չէի կարող չհուզվել նրա ու ամբողջ թիմի համար»,- Խորվաթիայի նախագահի խոսքը մեջբերում է «Коммерсантъ»-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը 2:4 հաշվով պարտվել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի փոխչեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.