21:28  ,  26 հուլիսի, 2018

Կարեն Մարգարյանը` Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Միլանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Կարեն Մարգարյանը։ Պատանի ծանրորդը երկամարտում գրանցել է 313 կգ արդյունք։ Նա նաև փոքր ոսկե մեդալներ է նվաճել հրում (168 կգ) և պոկում (145 կգ) վարժություններում։

Սա Հայաստանի թիմի 5-րդ մեդալն էր Միլանում: Ավելի վաղ 77 կգ քաշային Հարություն Գրիգորյանը, 50 կգ քաշային Գոռ Սահակյանը և մինչեւ 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Մնացական Աբրահամյանն (69 կգ) արժանացել էր արծաթե մեդալի:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում